Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի կարգավորումը
|
|
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։
|
Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ղարաբաղի կարգավորումը:
«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները... Նա պատմել է, թե ինչպես են տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համար։
Կողմերը հույս են հայտնել, որ ԵՄ կառույցների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես օգտակար կլինի։
Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը»,-ասվում է Կրեմլի կայքում:
Հեշթեգներ.
Պուտին
Մակրոն
Ղարաբաղ