Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը քննարկել են հարաբերությունների կարգավորման հարցերը
 Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը քննարկել են հարաբերությունների կարգավորման հարցերը
18:12     14 12 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ-ի աջակցությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երեքշաբթի նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Շառլ-Միշել  


Լրահոս