Բաքվում ընթանում է վրաց-թուրք-ադրբեջանական բիզնես ֆորում
 Բաքվում ընթանում է վրաց-թուրք-ադրբեջանական բիզնես ֆորում
13:03     14 12 2021    
Բաքվում այսօր իր աշխատանքներն է մեկնարկել վրաց-թուրք-ադրբեջանական 6-րդ բիզնես ֆորումը։

Ֆորումին մասնակցում է Վրաստանի Առեւտրային պալատի նախագահ Գեորգի Պերտայանը, Թուրքիայի Արտաքին տնտեսական կապերի խորհրդի նախագահ Նայիլ Օլփակը եւ ադրբեջանական կողմի ոլորտային գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչները։

Նախատեսվում է, որ ֆորումի ժամանակ կստորագրվեն առեւտրա-արդյունաբերական համագործակցության եռակողմ հուշագիր։

Նշենք, որ այժմ Բաքվում են նաեւ Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան, ինչպես նաեւ՝ Թուրքիայի Առեւտրի նախարար՝ Մեհմեդ Մուշը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան   Թուրքիա