Ադրբեջանը ավտոբուսային երթուղիներ է գործարկում դեպի Ղարաբաղ
|
|
Ադրբեջանը հայտարարել են, որ սկսած 2022 թվականի հունվարի 15-ից, ավտոբուսային երթուղիներ են գործարկելու դեպի Ղարաբաղ։
|
Ավտոբուսները մեկնելու են Բաքվից, Ահմեդբեյլի գյուղից, որը գտնվում է Ֆիզուլիի շրջանում եւ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից՝ դեպի Շուշի գֆնալով։ Բաքվից էլ ավտոբուսները գնալու են դեպի Աղդամ։
Ներկայումս հայտարարվել է մրցույթ փոխադրող ընկերությունների համար։ Ուղեվարձը լինելու է 50 մանաթ։ Մինչեւ դեկտեմբերի 27-ը մրցույթին մասնակցության հայտերն են ընդունվելու, իսկ մինչեւ հունվարի 6-ը՝ հիմնական փաստաթղթերն են ներկայացվելու։ Երթուղիները գործելու են շաբաթական երկու անգամ, բայց եթե եկամտաբեր լինեն, կարող են նաեւ ավելի հաճախակի գործել։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ղարաբաղ