Ադրբեջանը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ հայ հաքերների մեքենայությունների հետ կապված
Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին՝ «Խարդախությունն Ադրբեջանում համավարակի ժամանակ» խորհրդաժողովում իր ելույթում հայտարարել է՝ Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության վարչության պետ Թուրալ Մամեդովը:
Նրա խոսքով, անցած տարվա հունիսին քաղաքացիները ոմն Ֆուադ Մուսաևի անունից էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնք նույնականացվել են որպես կիբերհարձակում. «Մեր հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս հարձակման հետևում կանգնած էր հայկական IT Security LLC (itsec.am) ընկերությունը: Պարզվել է, որ այս ընկերության միջոցով՝ Արմեն Գնունին Armen Gnuni), իրանահայ Արա Բաբախանին (Ara Babahani),, Աշոտ Մնացականյանը (Ashot Mnatsacanyn) հարձակումներ են իրականցրել Ֆուասդ Մուսաևի անունով: Մենք տեղյակ ենք պահել համապատասխան կառույցներին, որպեսզի միջազգային մակարդակով գնահատական տրվի այս հանցագործությանը»։