Շվեյցարիայի դեսպան. Մենք գիտակցում ենք Ղարաբաղում ականների խնդիրը
  Շվեյցարիայի դեսպան.  Մենք գիտակցում ենք Ղարաբաղում ականների խնդիրը
14:01     13 12 2021    
«Մենք գիտակցում ենք Ղարաբաղում ականների խնդիրը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Մյուրիել Պենեվեյրը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում 2022-2025 թվականների Շվեյցարիայի համագործակցության նոր ծրագրի» շնորհանդեսի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Ղարաբաղում ականների խնդրի մասին հարցին:

Դեսպանը նշել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Շվեյցարիայի կառավարությունը 1,5 մլն շվեյցարական ֆրանկ է հատկացրել որպես օգնություն՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում ականազերծման համար.

«Մենք գիտակցում ենք ականների խնդիրը։ Շվեյցարիայի կառավարությունը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ այս ուղղությամբ մարդասիրական գործունեության համար»,- նշել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շվեյցարիայի-դեսպան  


Լրահոս