Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է
 Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է
12:31     13 12 2021    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն։

«Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է։ Տրամադրված նոր քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Այդ ամենը ժամանակ է պահանջում»,- ասել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳ-նախարար  


Լրահոս