Հայաստանը մինչ օրս տարբեր պատրվակներով թույլ չի տալիս սահմանազատման գործընթաց սկսել. Ջեյհուն Բայրամով
Հայաստանը մինչ օրս տարբեր պատրվակներով թույլ չի տալիս սահմանազատման գործընթաց սկսել.   Ջեյհուն Բայրամով
11:21     13 12 2021    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նախարարը լրագրողներին ասել է, որ սահմանային լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթաց սկսելն է:

Նա նշել է, որ Հայաստանը մինչ օրս տարբեր պատրվակներով թույլ չի տվել սահմանազատման գործընթաց սկսել։

«Ցավոք, Հայաստանը ժամանակ առ ժամանակ սահմանին սադրանքներ է անում, սա շատ տհաճ իրավիճակ է, այդ սադրանքների արդյունքում մարդիկ են զոհվում, Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով՝ ոչնչի չի հասնի։ Նրանց համար շատ լուրջ և ցավալի հետևանքներ կունենա, մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է դադարեցնի այդ գործողությունները»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած ադրբեջանական պետության նախաձեռնած կառուցողական բանակցություններին՝ մենք դա չենք տեսնում հակառակ կողմից։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ սահմանին սադրանքներ են իրականացվում Հայաստանի կողմից։ Դա շատ տհաճ է։ Այդ սադրանքների արդյունքում մարդիկ են զոհվում: «Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով ոչնչի չի հասնի։ Դա շատ լուրջ հետևանքներ կունենա։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի նման գործողություններից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳ-նախարար  


Լրահոս