Հիքմեթ Հաջիև. Օկուպացիայից ազատագրված տարածքներում իրավիճակը սարսափեցրեց մեզ
  Հիքմեթ Հաջիև.  Օկուպացիայից ազատագրված տարածքներում իրավիճակը սարսափեցրեց մեզ
11:48     13 12 2021    
Օկուպացիայից ազատագրված տարածքներում իրավիճակը սարսափեցրեց մեզ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ստամբուլում Ռազմավարական կապերի միջազգային գագաթնաժողովի (Stratcom Summit 21) բացման ժամանակ։

«Աղդամում իրավիճակը համեմատելի է Հիրոսիմայի հետ, գուցե նույնիսկ ավելի վատ: Կարծես հայերը ատոմային զենք են օգտագործել օկուպացված ադրբեջանական տարածքներում: Մենք բախվեցինք մեր մշակույթի ոչնչացման հետ: Այս իրողությունները մարդուն սարսափեցնում են: Հայերը խոզեր են պահել Ղարաբաղի ավերված մզկիթներում: Սա անընդունելի է, նախկինում նման բան չէր եղել աշխարհում»,- ասել է Հաջիևը:

Նա հավելել է, որ Ղարաբաղի վերականգնումը, կրկին դրախտի վերածելը հիմնական նպատակներից է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս