Հուլուսի Աքար. Թուրքիան աջակցում են ադրբեջանական բանակի արդիականացմանը
  Հուլուսի Աքար.  Թուրքիան աջակցում են ադրբեջանական բանակի արդիականացմանը
10:01     13 12 2021    
Թուրքիայի Զինված ուժերն աջակցում են ադրբեջանական բանակի արդիականացմանը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում (խորհրդարանում) ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը վերջ դրեց իր հողերի 30-ամյա օկուպացիային։

«Համատեղ մոնիտորինգի կենտրոնում, որը ստեղծվել է հրադադարի մասին հայտարարության շրջանակում, Թուրքիայի Զինված ուժերի և Ռուսաստանի Զինված ուժերի անձնակազմերը համատեղ ծառայություն են իրականացնում՝ ջանքեր գործադրելով կայունության ապահովման, կայուն հրադադարի պահպանման ուղղությամբ»,- ասել է Աքարը։

Նախարարը նաև ընդգծել է, որ շարունակվում են համատեղ աշխատանքները Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Աքար  


Լրահոս