ԱԳՆ մամուլի ծառայությունից
Zinvor.info-ին հայտնել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին պետական սահմանին Քելբաջարի ուղղությամբ հերթական սադրանքի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։
«Դեկտեմբերի 9-10-ը հայկական ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի ուղղությունից ինտենսիվ կրակի են ենթարկել Քելբաջարի շրջանի տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանական բանակի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի սադրանքները կանխվել են։
Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն և կայունություն է ուզում տարածաշրջանում, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկի հարաբերությունները կարգավորելու և իմիտացիաներին վերջ դնելու համար։
Հայկական կողմին կոչ ենք անում զերծ մնալ խաղաղության կառուցմանը խոչընդոտելու, տարածաշրջանում նպատակաուղղված լարվածություն ստեղծելու փորձերից և ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։