Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, փոխանցում է
Zinvor.info-ն։
Նրա խոսքով՝ այդ հարցն արտացոլված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։
«Այնտեղ նախատեսվում է ստեղծել ազգային հանձնաժողովներ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման համար: Ռուսական կողմը՝ կողմերի հարցման հիման վրա, որպես խորհրդատու կարող է նպաստել այդ հանձնաժողովների ստեղծմանը: Բնականաբար, այս ուղղությամբ պետք է որոշակի աշխատանք կատարվի: Ազգային հանձնաժողովների ստեղծման հարցը օրակարգում է, և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը կամք դրսևորի: Մենք պատրաստ ենք սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարող են ստեղծվել այդ հանձնաժողովները և սկսվել սահմանազատման գործընթացը: Մեկ անգամ ևս նշեմ, որ ադրբեջանական կողմը սահմանազատման գործընթացը սկսելու պատրաստակամություն է հայտնել», - ընդգծել է փոխնախարարը։