Այս մասին, ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Կենտրոն է գործուղվել հեռուստաալիքի աշխատակից Ֆաթիհ Ավանոսը։
Լրագրողը հիշեցրել է, որ կենտրոնը գործում է 11 ամիս, այնտեղ ծառայում է 60 թուրք զինծառայող, որից 13-ը անօդաչու թռչող սարքերի օպերատորներ են։
Ֆաթիհ Ավանոսի խոսքով, հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններն ուղարկվում են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան։
Լրագրողը պարզաբանել է նաև, թե ինչպես են արձանագրվում հրադադարի խախտումները. «Իրականում մենք գիտենք, որ խախտումներն ավելի շատ են, այնուամենայնիվ, նույն ժամանակահատվածում կրկնակի խախտումներն արձանագրվում են որպես հրադադարի խախտման մեկ փաստ: Այսպիսով, արձանագրվել է հրադադարի ռեժիմի առնվազն 203 խախտում»։