Նազարբաև. Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ
  Նազարբաև.  Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ
15:33     10 12 2021    
Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ դառնալ:

Ինչպես հայտնում էZinvor.info-ն, Այս մասին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռավար նիստում իր ելույթի ժամանակ:

«Սրտանց ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը երկար տարիների տարաձայնություններից հետո։ Միաժամանակ, ինչպես նախկինում է խոսվել, հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, որպեսզի նա դիտորդ դառնա ԵԱՏՄ-ում: Ուզբեկստանի օրինակը, որը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի, կարող է ոգեշնչել Ադրբեջանին, քանի որ «Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից շատ բան է շահել», - նշել է Նազարբաևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նազարբաև   Ադրբեջան  


Լրահոս