Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին այսօր ասել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահը նշել է. «Ղարաբաղում Ադրբեջանի տարած հաղթանակը նաև մեր հաղթանակն է: Տարբեր ջանքեր են գործադրվել մեզ Կիպրոս կղզուց վտարելու համար։ Կարևոր եմ համարում Ադրբեջանի հետ դիվանագիտական կապերի ընդլայնումը: Հարկ եմ համարում ադրբեջանական ժողովրդին լայնորեն տեղեկացնել կիպրոսցի թուրքերի արդար պայքարի մասին»։