«Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում». Իրանի նախագահը՝ Էրդողանին
|
|
Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ահաբեկչության դեմ պայքարը:
|
Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է սերտ համագործակցեն ընդդեմ ահաբեկչության դեմ պայքարի: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքը այլ երկրների ինքնիշխանության հարգումն է:
«Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա», - նշել է Իրանի նախագահը:
Իր հերթին Էրդողանը կարևորել է երկու հարևանների համագործակցությունը հատկապես տնտեսության և անվտանգության ոլորտում և ասել.«Տարածաշրջանի երկրների միջև գերիշխում է համագործակցության գաղափարը, և վերջին այցերն ու խորհրդակցությունները ցույց են տալիս դրա հաջողությունը»։
Հեշթեգներ.
Իրան
Թուրքիա