Իրանը կավելացնի Ադրբեջանի հետ ունեցված առեւտրաշրջանառությունը
 Իրանը կավելացնի Ադրբեջանի հետ ունեցված առեւտրաշրջանառությունը
15:45     09 12 2021    
Հաջորդ տարի կձեռնարկվեն քայլեր՝ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառությունը ավելացնելու համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում իրանական դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։

Նա նշել է, որ վերջին վիճակագրական տվյալների համաձայն, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ավելացել է 10 ամսվա կտրվածքով՝ 30 տոկոսով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Դեսպանը նաեւ նկատել է, որ Աշխաբադում Ռայիսի-Ալիեւ հանդիպումից հետո կձեռնարկվեն քայլեր, որպեսզի երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը էլ ավելի մեծացվի։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս