Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների մասին որոշման հետ կապված մամուլի համար ճեպազրույցում ասել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
Փոխնախարարը նշել է, որ սա նոր խնդիր չէ Ադրբեջանի համար.
«Այդ կապակցությամբ հայկական կողմը դիմել է նաև տարբեր պետությունների։ Երբեմն Հայաստանի այս դիրքորոշմանը աջակցել են հայամետ ուժերը։ Բայց այստեղ հայ ժողովրդի նկատմամբ որևէ էթնիկ ատելության մասին խոսք լինել չի կարող։ Այս պարկը կապված է պատմության հետ։ Այնտեղ պահվում են զենքի նմուշներ, որոնք 30 տարվա ընթացքում օգտագործվել են օկուպացված տարածքներում՝ Հայրենական պատերազմում Ադրբեջանի դեմ։ Այս պարկում նույնիսկ ցուցադրվում են Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառման մասին ապացույցներ։ Այս մասին տեղեկացվում են օտարերկրյա քաղաքագետները, լրագրողները»։