Քննարկել են Հարավ-Կովկասյան «3+3» ֆորմատը
 Քննարկել են Հարավ-Կովկասյան «3+3» ֆորմատը
10:33     09 12 2021    
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյխուն Բայրամովի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել է ռեգիոնում տիրող ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ հարցեր կապված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի հետ։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հվ․ Կովկասյան համագործակցության «3+3» ֆորմատի շուրջ։

Անդրադարձել են նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների՝ Պակիստանում արտահերթ հանդիպում անցկացնելու հարցին եւս։
Zinvor.info

Հեշթեգներ. 3+3   Կովկաս   Ֆորմատ  


Լրահոս