Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին Բաքվի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հուսեյնովը։
Նա նշել է, որ արդեն միլիոնավոր գումար է հավաքվել ու մուտքագրվել պետբյուջե։
«Գորուս-Գաֆան ճանապարհին՝ Գուբադլի շրջանի օկուպացիայից ազատագրված Էյվազլը գյուղի մոտ գտնվող ավտոճանապարհի մի հատվածում անցակետ ստեղծելու մասին հրամանը ստորագրել է սեպտեմբերի 10-ին՝ Մաքսային պետական կոմիտեի նախագահը։ Փաստաթղթի կատարման շրջանակներում միջոցներ են ձեռնարկվել նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ՝ անցակետի շահագործումը սկսելու համար։ Անցակետով անցնող տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսատուրքի և ճանապարհային հարկի՝ «Պետական տուրքի մասին» ԱՀ օրենքի համաձայն»,-ասել է նա։