Ադրբեջանը ողջունում է Հայաստանի դեմ ՄԱԿ-ի դատարանի որոշումը
 Ադրբեջանը ողջունում է Հայաստանի դեմ ՄԱԿ-ի դատարանի որոշումը
10:03     08 12 2021    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր վերաբերմունք է արտահայտել՝ Միջազգային դատարանի միջանկյալ որոշման նկատմամբ։

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-ին տրված տեղեկությունների ճամաձայն՝ ընդունված տեղեկատվության մեջ ասվում է.

«2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանը բավարարել է՝ Հայաստանի տարածքում գործող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից ադրբեջանցիների դեմ ռասայական խտրականության քարոզման արգելման վերաբերյալ ժամանակավոր միջոցների մասին Ադրբեջանի միջնորդությունը։

Դատարանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների կանխարգելման ուղղությամբ։ Այդ որոշումները ընդունվել են 2021 թվականի հոկտեմբերի 14-ից 19-ը անցկացված դատական լսուներից հետո։

Ադրբեջանը ողջունում է Հայաստանի դեմ Միջազգային դատարանի այդ որոշումը և դատարանի որոշումը անհապաղ կատարելու կոչ է անում Հայաստանին։

Ինչ վերաբերում է Հայաստանի պահանջների վերաբերյալ դատարանի միջանկյալ որոշմանը, ապա կցանկանայի ընդգծել, որ հայկական ծագումով ձերբակալված անձանց անհապաղ ազատելու, ինչպես նաև Բաքվում ռազմավարի պարկը անհապաղ փակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։

Ադրբեջանը կպահապանի ռասայական խտրականության կանխման ուղղությամբ դատարանի կողմից նշված միջոցները։ Ադրբեջանը հավատարիմ է միջազգային համաձայնագրերով իր ստանձած պարտավորություններին։

Ադրբեջանը պարտավորվում է՝ միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները և կշարունակի պահանջել, որպեսզի Հայաստանը պատասխանատվություն կրի միջազգային իրավունքի խախտումների համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս