Նազարբաեւը նշել է հակամարտության կարգավորման գործում ՌԴ-ի դերը
|
|
Ռուսաստանն օգնեց խաղաղություն հաստատել Ղարաբաղում։ ԱՄՆ-ն պետք է ծափահարի, այլ ոչ թե քննադատի Ռուսաստանի քայլերը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
|
«Ռուսաստանն օգնեց խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ ԱՄՆ-ն ծափահարելու փոխարեն քննադատում է Ռուսաստանին»,-ասել է Նազարբաեւը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որն ընդգրկվել է «Ղազախ. Ոսկե մարդու պատմություն» (Qazaq. History of The Golden Man) ֆիլմում։
Նազարբաեւի խոսքով՝ խոսել այն մասին, որ Ռուսաստանը վատն է, շատերի համար մոլուցքային գաղափար է դարձել։ «Թե ինչ համաշխարհային քաղաքականություն են վարում, ես չգիտեմ»,-խոստովանել է Ղազախստանի առաջին նախագահը։
Հեշթեգներ.
Նազարբաեւ