Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման համար։
Հայաստանը կատարել և շարունակում է կատարել բազմաթիվ խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային կամ էթնիկ ծագման պատճառով։ Ե՛վ ուղղակի, և՛ անուղղակի միջոցներով Հայաստանը շարունակում է վարել իր էթնիկ զտումների քաղաքականությունը և հրահրում է ատելություն, էթնիկ բռնություն ադրբեջանցիների նկատմամբ՝ օգտագործելով ատելության լեզու և տարածելով ռասիստական քարոզչություն, այդ թվում՝ ամենաբարձր կառավարական մակարդակով։ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցիները դարձյալ դարձան էթնիկ ատելության հողի վրա հայկական դաժանության օբյեկտ։ Հայաստանը, վարելով էթնիկ և մշակութային զտումների քաղաքականություն, ատելություն բորբոքելով ադրբեջանցիների նկատմամբ, սիստեմատիկ կերպով խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Ադրբեջանի իրավունքները՝ ի վնաս Կոնվենցիայի։
Ադրբեջանցիների նկատմամբ խտրականություն դրսևորելու Հայաստանի քաղաքականության և պրակտիկայի նպատակն ու հետևանքը՝ նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումն է Կոնվենցիայի 2, 3, 4, 5, 6 և 7 հոդվածների խախտմամբ։
Ադրբեջանը խնդրում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանին Կոնվենցիայի խախտման համար և փոխհատուցել Ադրբեջանին և նրա ժողովրդին հասցված վնասը։
Zinvor.info