Ինչին ուզում ենք հասնել, հասնում ենք․ Իլհամ Ալիև
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի Զանգեզուրի միջանցքը:
|
«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ:
Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում:
Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- Իլհամ Ալիևին մեջբերում են ԶԼՄ-ները: Նախագահը հավելել է, որ իրենք ինչին ուզում են հասնել, հասնում են:
«Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով»,- նշել է Իլհամ Ալիևը:
Հեշթեգներ.
Իլհամ-Ալիև
Ադրբեջան