Ռայիսի. Գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի
 Ռայիսի.  Գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի
13:17     07 12 2021    
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև Աշխաբադում կնքված գազային գործարքը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Այցի ընթացքում գազի փոխանակման համաձայնագիր է ստորագրվել Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ Իրանը տարածաշրջանային տարանցիկ հանգույցի վերածելու համար»,-ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ռայիս  


Լրահոս