Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
 Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
09:01     07 12 2021    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Դոնֆրիդը վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ականապատ քարտեզների՝ ռազմագերիների հետ փոխանակումն անվանել է դրական քայլ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս