Ադրբեջանը ստացել է իր ազատագրված տարածքների ականապատման քարտեզները
 Ադրբեջանը ստացել է իր ազատագրված տարածքների ականապատման քարտեզները
11:06     06 12 2021    
2021 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բանակցությունների արդյունքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել՝ Ադրբեջանի Հանրապետության մյուս ազատագրված տարածքների ականապատման քարտեզները, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պաշտոնական կայքին։

Ինչպես նշվում է, Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, հայկական կողմին է հանձնել հայազգի 10 զինծառայողի։

«Տվյալ անձինք բերման են ենթարկվել 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քելբեջարի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի սադրանքը կանխելու ժամանակ։ Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մարդասիրական սկզբունքներին, ավելի վաղ՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ապահովել է հայկական կողմին քաղաքացիական անձի և հայ զինծառայողի հանձնումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պետական անվտանգության ծառայությունը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների ձեռքբերման հարցում միջնորդական առաքելության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Քարտեզներ  


Լրահոս