ՊՍԾ-ի ուղղաթիռի կործանման հետևանքով վիրավորված զինծառայողների բուժումը շարունակվում է
ՊՍԾ-ի ուղղաթիռի կործանման հետևանքով վիրավորված զինծառայողների բուժումը շարունակվում է
10:52     04 12 2021    
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) հոսպիտալում շարունակվում է՝ Մի-17 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով վիրավորված՝ փոխգնդապետ Էմիլ Ջաֆարովի և կապիտան Ռամին Ադիլովի բուժումը, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՍԾ-ի մամուլի ծառայությանը։

«Ներկայումս երկու զինծառայողներն էլ իրենց լավ են զգում, արվում է անհրաժեշտ ամեն ինչ նրանց լիարժեք ապաքինման և շուտափույթ ծառայության վերադառնալու համար», - ասվում են մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նոյեմբերի 30-ին, ժամը 10:40-ի սահմաններում, Խըզըյի շրջանի «Գարահեյբաթ» օդանավակայանում ուսումնական թռիչքների ժամանակ կործանվել է՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Ուղղաթիռի կործանման փաստով Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 352.2 հոդվածով (թռիչքի և թռիչքի նախապատրաստման կանոնների անզգուշությամբ խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան) և այլ հոդվածներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՍԾ  


Լրահոս