ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են ստեղծված իրավիճակը
 ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են ստեղծված իրավիճակը
13:28     04 12 2021    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ հանդիպման շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ։

Բացի այդ, Բայրամովն ու Շմիդը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ   Ադրբեջան  


Լրահոս