Ադրբեջանը դարձել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի և ավիացիայի երկրորդ խոշորագույն ներմուծողը
 Ադրբեջանը դարձել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի և ավիացիայի երկրորդ խոշորագույն ներմուծողը
12:03     04 12 2021    
2021 թվականի հունվար-նոյեմբերին Ադրբեջանը դարձել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի և ավիացիայի երկրորդ խոշորագույն ներմուծողը։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, այդ մասին ասվում ՝է Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների հիման վրա «Անադոլու» գործակալության կողմից հրապարակված տեղեկատվությունում։

Նշվում է, որ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Թուրքիան Ադրբեջանին է վաճառել՝ 192 միլիոն 126 հազար դոլարի պաշտպանական արդյունաբերության արտադրանք։

2021 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության գլխավոր ներմուծողը, ինչպես և նախորդ տարիներին, դարձել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 32 մլն 615 հազար դոլար։ Երկրորդ տեղը գրավում է Ադրբեջանը՝ 192 մլն 126 հազ. դոլար։

Եթե անցյալ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը կազմել է 1 մլրդ 999 մլն 306 հազ. դոլար, ապա 2021 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը աճել է 39,7 տոկոսով՝ մինչև 2 մլրդ 793 մլն 974 հազ. դոլար։ Դրանով հանդերձ սահմանվել է Թուրքիայի ողջ պատմության ընթացքում ռազմաարդյունաբերական համալիրի արտահանման նոր ռեկորդ։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կգերազանցի 3 մլրդ դոլարի ցուցանիշը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս