Վրաստանը հայտնել է եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու պատրաստակամության մասին
Վրաստանը հայտնել է եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու պատրաստակամության մասին
12:43     03 12 2021    
Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ երկխոսության համար:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Միջազգային հանրությունը հետաքրքրված է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմամբ: Այս առումով մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել, որպեսզի գործենք որպես եռակողմ բանակցային հարթակ, որում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կկարողանան քննարկել արդիական հարցերն ու տարբեր մակարդակով հանդիպումներ անցկացնել»,- ասել է վրացի գործիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս