ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման հարցում
 ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման հարցում
09:01     03 12 2021    
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցության հույս ունի Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման հարցում, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով` ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում առաջընթաց գրանցել հումանիտար խնդիրների լուծման գործում։

«Հուսով եմ, որ այս հարցում մենք բոլորս կարող ենք աշխատել միասին, այդ թվում՝ Ռուսաստանը, եւ կշարունակենք առաջընթաց գրանցել»,- ասել է նա հինգշաբթի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս