Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու հակամարտության կարգավորմանը
Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու հակամարտության կարգավորմանը
09:10     02 12 2021    
ԵՄ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանն, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում:

Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասրակության համաժողովում:

«Միայն քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բերել կայուն կարգավորման: Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Շառլ-Միշել  


Լրահոս