Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
14:06     02 12 2021    
Ռիգայում հանդիպում է կայացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Այս մասին Չավուշօղլուն հայտնել է Twitter-ում։

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում և Հարավային Կովկասում վերջին զարգացումները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինկեն   Չավուշօղլու   Հարավային-Կովկաս  


Լրահոս