ԵՄ ներկայացուցիչ. ԵՄ-ն ՌԴ-ի հետ քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը
|
|
Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտությունը կարգավորելու հարցը։
|
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դեւինը։ «Հուսով եմ՝ ռուսական կողմը կարող է հաստատել, որ մենք դա անում ենք խաղաղության շահերից ելնելով, այլ ոչ թե որեւէ այլ պատճառով»,-հավելել է նա։
Դեւինը նաեւ նշել է, որ ԵՄ-ն անում է ուժերի ներածին չափով ամեն ինչ։ Նա հավելել է, որ Բրյուսելն այս հակամարտությունը քննարկում է Անկարայի հետ։
«Վերջերս մասնակցել եմ Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը»,-ասել է նա։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում գլխավորը կարգավորման հարցում կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը։
Հեշթեգներ.
ԵՄ
ՌԴ
Ադրբեջան
Հայաստան