Թուրքիայի Պնախարարը ցավակցություն է հայտնել Զաքիր Հասանովին և Էլչին Գուլիևին
 Թուրքիայի Պնախարարը ցավակցություն է հայտնել Զաքիր Հասանովին և Էլչին Գուլիևին
10:32     01 12 2021    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ Էլչին Գուլիևի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը հղումով, Հ.Աքարը ցավակցություն է հայտնել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հետ կապված և տուժածներին մաղթել ապաքինում։

Նշենք, որ այսօր ժամը 10:40-ի սահմաններում՝ Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ռազմական ուղղաթիռ է կործանվել՝ Խըզըի շրջանի «Գարահեյբաթ» հրաձգարանում ուսումնական թռիչքների կատարման ժամանակ։ Վթարի արդյունքում ուղղաթիռի անձնակազմի մեջ կան զոհեր և վիրավորներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս