Պնախարարություն. Թուրքիան օգնում է Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման հարցում
  Պնախարարություն.  Թուրքիան օգնում է Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման հարցում
10:12     01 12 2021    
«Ադրբեջանը 44 օրում ազատագրեց իր հողերը Հայաստանի երեսնամյա օկուպացիայից: Այս ընթացքում Թուրքիան իր ադրբեջանցի եղբայրների կողքին էր՝ նրանց արդար պայքարում»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Պատերազմից հետո Աղդամում ստեղծված թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնում թուրքական զինված ուժերի անձնակազմը և ռուս զինվորականները համատեղ աշխատում են՝ ջանքեր ներդնելով հրադադարի և կայունության ապահովման համար: Ներկայում Թուրքիայի Զինված ուժերը շարունակում են աջակցել Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման գործում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս