Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ մամուլի համար հայտարարության մեջ մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը:
«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքը հանդիսացող հայտնի «Բայրաքթար»- ը` մեծ փոփոխություններ է բերել և բացառիկ դեր է խաղացել մեր հաջողություների մեջ: Ամբողջ աշխարհը կրկին ականատես է դարձել՝ թուրք ժողովրդի խելքին ու տաղանդին, համոզվել է նրանում, որ թուրքական արդյունաբերությունը զարգացած արդյունաբերություն է:
Այսօր պատմական օր է: Քանի որ այս Հաղթանակի շքերթում թուրք և ադրբեջանցի զինվորները ուս ուսի տված անցան Ազադլըգ հրապարակով: Այսօր ոչ միայն Բաքուն, այլև մեր բոլոր քաղաքները զարդարված են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով: Նախկինում էլ է այդպես եղել: Բնականաբար, պատերազմի տարիներին սա էլ ավելի լայն շրջանակներ ստացավ: Սրանք զգացմունքներ են, որոնք բխում են մարդկանց սրտերից: Սա սեփականություն է, որը մենք պահպանել ենք դարեր շարունակ: Մեր առավելությունը նրանում է, որ և՛ ժողովուրդները, և՛առաջնորդները գտնվում են միմյանց կողքին՝ միմյանց եղբայր անվանելով: Միևնույն ժամանակ, մենք բոլոր հարցերում միասին ենք: Մենք միասին ենք եղել, ինչպես ծանր, այնպես էլ ուրախ օրերին, ինչպիսին այսօրվա օրն է, և դա բնական է», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը: