Էրդողանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի կարեւորության մասին
|
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի կարեւորության մասին:
|
«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում: Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են: Ակնհայտ է նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ:
Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում:
Հեշթեգներ.
Էրդողան
Զանգեզուր