Էրդողանն ու Ռաիսին մամուլի համար փակ ռեժիմով հանդիպում են ունեցել
 Էրդողանն ու Ռաիսին մամուլի համար փակ ռեժիմով հանդիպում են ունեցել
14:10     29 11 2021    
Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով «Կարակում» հյուրանոցում: Այն տևել է կես ժամ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Հիեցնենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, որը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր Ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարարն, իր հերթին, կարևոր է համարել երկու երկրների և հարևան մյուս երկրների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ռաիսի  


Լրահոս