Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել
 Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել
11:09     29 11 2021    
Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող ազատագրված Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել:

Այս մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։

Նա նշել է, որ այս դեպքը տեղի է ունեցել Շուքուրբեյլի գյուղում։

Ֆիզուլիի շրջանում տեղակայված ներքին զորքերի N զորամասի երկու զինծառայող ծառայության ժամանակ տուժել են հակահետևակային ականի պայթյունից։ Նրանք հոսպիտալացվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Ական  


Լրահոս