«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սերտ լինեն». Իրանի նախագահ
 «Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սերտ լինեն».  Իրանի նախագահ
13:34     29 11 2021    
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Իրանի ղեկավարն ասել է, որ Իրանն ու Թուրքիան կարող են տնտեսական և քաղաքական հարաբերությունները մոտեցնել ռազմավարական մակարդակին:

Կարևորելով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ նա շարունակել է. «Երեք երկրներն ունեն բազմաթիվ մշակութային, կրոնական և գաղափարական ընդհանրություններ, և չպետք է թույլ տալ այդ հարաբերությունների խաթարում, այլ պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան   Նախագահներ  


Լրահոս