Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն. Նախագահ
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնում է, որ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն:
|
«Այդ նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւոր մասը»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը՝ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս:
Ընդ որում՝ նա համոզմունք է հայտնել որ ՏՀԿ երկրները կօգտվեն Զանգեզուրի միջանցքի հնարավորություններից:
Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն անցկացնում են լայնամասշտաբ աշխատանքներ Ղարաբաղի ազատագրած ու Արեւելյան Զանգեզուրի տարածքները վերականգնելու ուղղությամբ: «2021 թվականին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 1,3 միլիարդ դոլար, 2022 թվականին կհատկացվեն առնվազն նույնքան միջոցներ», - նշել է Նախագահը՝ հավելելով, որ Ղարաբաղն ու Արեւելյան Զանգեզուրը հայտարարվել են կանաչ էներգիայի գոտիներ. այդ տարածքներում արեւային էներգիայի պոտենցիալը գնահատվում է 7200 մեգավատ, քամու էներգիան՝ 2000 մեգավատ:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ