ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում
|
|
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում:
|
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո:
«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։
Պուտինը նաև հայտարարել է, որ խոսվել է տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ խ-ոսքը և՛ երկաթուղային, և ավտոմոբիլային միջանցքը: Նա նշեց նաև. որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Իլհամ-Ալիև