Բաքուն Երեւանին է հանձնել գերեվարված 100-ից ավելի հայ զինծառայողների. Նախագահ
 Բաքուն Երեւանին է հանձնել գերեվարված 100-ից ավելի հայ զինծառայողների.  Նախագահ
09:38     27 11 2021    
Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում ավելի անվտանգ եւ կանխատեսելի իրավիճակի ստեղծմանը։

Այս մասին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նախագահի խոսքով՝ Պուտինի եւ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը հանգամանալից եւ անկեղծ զրույց է տեղի ունեցել։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանում վճռական են շրջել Հայաստանի հետ երկարաժամկետ առճակատման էջը եւ նորմալ փոխգործակցության փուլ սկսել։

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն Երեւանին է հանձնել գերեվարված 100-ից ավելի հայ զինծառայողների։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Սոչի  


Լրահոս