Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկն է»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Նա հավելել է, որ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով։ Ադրբեջանում գործում է 900 ռուսական ձեռնարկություն։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ 2022 թվականին կլրանա երկու երկրների միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատման 30 տարին։