Զախարովա. Lավ հեռանկարներ ենք տեսնում համաձայնության համար
  Զախարովա.  Lավ հեռանկարներ ենք տեսնում համաձայնության համար
14:32     25 11 2021    
Մենք ելնում ենք նրանից, որ երթուղիների ապաշրջափակումը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի եւ կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։

Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես գիտեք, մենք կողմ ենք ամենաբարձր մակարդակով համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին: Դրանք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այս կարեւոր խնդրով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները։ Այդ հարցերի ողջ շրջանակը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երեւան եւ Բաքու կատարած այցերի ընթացքում։ Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման համար, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ երթուղիների ապաշրջափակումը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի եւ կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,-ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան  


Լրահոս