Վրաստանի վարչապետ. Պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգության իրավիճակը փոխվել է
  Վրաստանի վարչապետ.  Պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգության իրավիճակը փոխվել է
13:51     24 11 2021    
Մենք բոլորս պետք է համաձայնենք, որ ղարաբաղյան պատերազմից հետո՝ փոխվել է անվտանգության լանդշաֆտը և տարածաշրջանում առկա իրավիճակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանը ուշադրությամբ հետևում է՝ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և ղարաբաղյան պատերազմից հետո ուժերի հարաբերակցության փոփոխմանը։

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանն այսօր ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում. «Ռուսաստանը գործնականում տիրել է տարածաշրջանը։ Մենք դա շատ լավ ենք հասկանում, հատկապես այն պատճառով, որ մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և այդ մասին հաճախ մոռանում են մեր ընկերներն ու գործընկերները»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս