Իլհամ Ալիևը ստորագրել է զորակոչի հերթական հրամանագիրը
 Իլհամ Ալիևը ստորագրել է զորակոչի հերթական հրամանագիրը
19:35     23 11 2021    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական զորակոչի հրամանը:

Ըստ հրամանագրի՝ 2022 թվականի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվում 18-ը լրացած, 2004-ին ծնված, ինչպես նաև մինչև 35 տարեկան՝ 1987-2003 թվականներին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնք չունեն տարկետման իրավունք և դեռևս չեն ծառայել կամ ազատված չեն Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերում ծառայությունից:

Համաձայն ԱՀ «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի՝ 2021-ի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության ժամկետը լրացած քաղաքացիները կհամալրեն պահեստազորը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս