Բաքուն նախատեսում է օգտագործել ազատագրված տարածքների ջրային ռեսուրսները
 Բաքուն նախատեսում է օգտագործել ազատագրված տարածքների ջրային ռեսուրսները
12:00     24 11 2021    
Վերջին շաբաթներին Ադրբեջանում նկատված տեղումները նպաստել են ջրային ռեսուրսների ավելացմանը։

Այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2022 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով` նախատեսվում է ջրային ռեսուրսների հետ կապված մի շարք միջոցառումներ իրականացնել։

«Օրակարգում է նաև օկուպացիայից ազատագրված տարածքների ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը կնպաստի նաև ջրի հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասաց ֆինանսների նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Ադրբեջան  


Լրահոս